Տեղադրվել է: | Կարգավիճակ :ՀՀ միջոցառումներ


2022 թվականի ծանրամարտի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունը տեղի կունենա ք․Երևանում 2022 թվակնի մարտի 15-ից մինչև 22-ը

Կանոնակարգ․

  1. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
    • Մարզաձևի մասսայականացման և նրա զարգացման աջակցություն,
    • Մարզիկների մրցակցական փորձի ձեռք բերում
    • Լավագույն մարզիկների հայտնաբերում, նրանց մարզական վարպետության բարձրացում,
    • Առաջատար փորձի փոխանակում մարզիկների, մարզիչների և մրցավարների միջև
    • Հանրապետության մարզական կազմակերպություններում ծանրամարտի զարգացման համար կատարած աշխատանքների արդյունքների ամփոփում:
Ծանոթություն – ժամկետներում նշված առաջին օրը ընդունման օր է, իսկ փակագծերում մարզիկների, մարզիչների, թիմի թույլատրվելիք առավելագույն քանակը: Մասնակցությունը կթույլատրվի մարզիկների ծննդյան համապատասխան տարեթվերով: Քաշային կարգերը նորացված են, դրանք տասն են: 
 
  1. ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
 
Ծանրամարտի մրցումներին թույլատրվում է մասնակցել ՀՀ մարզերի, ՄՊՎԴ-ի, ՕՀՊՄՔ-ների, ՕՀՈՒ-ի, մարզական ընկերությունների, ակումբների, գերատեսչությունների, ինչպես նաև Արցախի հավաքական թիմերը, որոնց ներկայացրած մարզիկները պետք է ունենան մեծահասակների առաջին կարգ՝ ցուցաբերած լինեն առաջին կարգի արդյունք:
 
 
  1. ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
Բոլոր մրցումները անհատական են և անց են կացվում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնադրության համաձայն:
 
  1. ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԸ
 

Պատանիների՝ մինչև 17 տարեկան - 49, 55, 61, 67, 73, 81, 89, 96, 102, +102 կգ

 Աղջիկների՝ մինչև 17 տարեկան - 40, 45, 49, 55, 59, 64, 71, 86, 81, +81 կգ



  
  1. ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
 
 Մրցումների անմիջական անցկացումը ղեկավարում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
 
  1. ՄՐՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
 
  Անհատական տեղերը յուրաքանչյուր քաշային կարգում որոշվում են օլիմպիական կարգով՝ միայն երկամարտի արդյունքով: 
  Թիմի կազմում թույլատրվում է յուրաքանչյուր քաշային կարգում 2 մարզիկից ոչ ավելի՝ չգերազանցելով ընդհանուր քանակը:

Նմանատիպ նորություններ

  • 2022 թվականի ծանրամարտի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունների
  • 
  • 2022 թվականի ծանրամարտի Հայաստանի Հանրապետության առաջնությունների
  • 
  • Միջազգային ծանրամարտի ֆեդերացիայի հատուկ կոնգրես (առցանց)
  • 
  • 2021 թվականի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի Սահմանադրություն և կանոններ